Բաղադրամասեր
2 փաթեթ ժելատին,
1 բաժակ կաթ,
1 բաժակ շաքարավազ,
450 գր թթվասեր,
450 գր սառեցված խփած սերուցք,
բուսական յուղ,
Վերնիճի համար անհրաժեշտ են`
5 ճաշի գդալ կակաոյի փոշի
5 ճաշի գդալ շաքարավազ,
1 փաթեթ ժելատին,
5 ճաշի գդալ կաթ,
1 բաժակ սառը ջուր
Պատրաստման եղանակը
Փոքր կաթսայի մեջ խառնեք 2 փաթեթ ժելատին մեկ բաժակ կաթի հետ: Դրեք այն միջին կրակի վրա և խառնեք, երբ կաթից արդեն գոլորշի դուրս գա, հանեք կրակից, մի եռացրեք: Դրեք մի կողմ, որ սառի: Քսեք բուսական յուղ ապակե ամանի մեջ: Միքսերով միջին արագության վրա խփեք 1 բաժակ շաքարավազը, թթվասերը և սերուցքը, մինչև բաղադրիչները լավ խառնվեն:
Շարունակելով խփել՝ ավելացրեք գոլ կաթնային խառնուրդը: Միանգամից այն լցրեք ամանի մեջ, հավասարացրեք վերևի մասը, ծածկեք և դրեք սառնարանի մեջ:
Վերնիճը պատրաստելու համար ամանի մեջ խառնեք կակաո փոշին, շաքարավազը և ժելատինը: Շարունակելով խառնել՝ լցրեք ջուրը և կաթը: Դրեք միջին կրակի վրա և եռացրեք, անընդհատ խառնելով: Խառնուրդը պետք է դառնա հարթ: Դրեք վերնիճը մի կողմ և թողեք մեկ ժամ:
Դանդաղ լցրեք շոկոլադե վերնիճը սերուցքային հիմքի վրա, սառեցրեք այն սառնարանում առնվազն 5 ժամ: