Բաղադրամասեր

Կարագ- 200գր.

Ձու- 2 հատ

Ալյուր-2 բաժակ

Կաթ-1/2 բաժակ

Խմորի փխրեցուցիչ-2թ/գ

Կրեմի համար

Կարագ-250գր.

Եփած խտացրած կաթ-1 տուփ

Մի քանի հատ ընկույզ, չամիչ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Փափկեցրած կարագը տրորել, ավելացնել ձվերը և հարել մինչև միասեռ զանգված դառնա: Սռացվածին ավելացնել կաթը: Ալյուրի մեջ լցնել փխրեցուցիչը և ավելացնել խմորին, լավ խառնել: Խմորը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով և 1-1,5 ժամ դնել սառնարանը(սառնախցիկում չդնել):

Ջեռոցի ամանի մեջ փռել յուղաթուղթը, սառեցրած խմորը քերել մեծ քերիչով, լցնել յուղաթղթի վրա և 15-25 րոպե դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը:

Ամբողջ խմորը միանգամից չդնել ջեռոցը, այլ 3-4 մասի բաժանել և այդպես թխել:

Կրեմի համար, կարագը և խտացրած կաթը լավ հարել, մինչև միասեռ զանգված դառնա: Եթե կրեմի մեջ ավելացնելու եք ընկույզ, նախապես մանր կտրտեք և ավելացրեք կրեմին: Խմորը լցնել կրեմի մեջ և հանգամանորեն խառնել: Ստացված զանգվածը կոնաձև լցնել սկուտեղի վրա և 2-3 ժամ դնել սառնարանը, որպեսզի կրեմը ներծծվի: Ստացված մրջնաբույնի վրա լցնել չամիչ և զարդարել ընկույզով: