Բաղադրամասեր

Կարկանդակի խմորի համար՝ 650 գ ալյուր,

40 գ յուղ,

50 գ շաքար,

2 հատ ձու,

30 գ թթխմոր,

7 գ աղ,

150 գ ջուր,

120 գ կաթ

Լցոնի համար ՝

750 գ միս,

300 գ սոխ,

300 գ յուղ,

80 գ բրինձ,

3 հատ ձու,

աղը, պղպեղը, կանաչին ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մեկ կիլոգրամ խմոր ստանալու համար՝ 150 գ գոլ ջրի մեջ (30——35°) լուծել 30 գ թթխմոր,լցնել 300 գ ալյուր և թույլ խմոր հունցել, երեսին այյուր ցանել և թթվեցնել 2—3 ժամ։

Երբ թթխմորի ծավալը 2—3 անգամ մեծանա, դրան ավելացնել 7 գ աղ, մեկ ձու, 50 գ շաքար, 55 գ յուղ, 120 գ կաթ կամ մածուն և շաղախել սովորական խմոր։ Խմորը դնել թթվելու 1 —2 ժամ։

Պատրաստի խմորը դնել ալյուր ցանած սեղանին, գնդեր պատրաստել, գրտնակել 2 մմ հաստության լավաշներ, կտրտել թեյի ափսեի մեծության կլոր կտորներով, յուրաքանչյուրի կենտրոնում դնել 30—35 գ որևէ լցոն պատրաստած ձավարեղենից, բանջարեղենից, մսից, ձկից կամ այդ մթերքների խառնուրդից։

Խմորի եզրերը ծալել և միացնել այնպես, որ կիսալուսնաձև դաոնա։

Ապա կտորները դասավորել յուղ քսած ջեոոցաթի֊թեղի վրա, 4 — 5 սմ իրարից հեոու և թողնել, որ 15 — 20 րոպե հանգստանան, դրանից հետո կտորների երեսին ձվի դեղնուց քսել։

Թխել փռում կամ ջեռոցում 10—15 րոպե, 230—250° ջերմության տակ։