Բաղադրամասեր
կարագ 100 գրամ,
ձու 4 հատ,
ջուր 1 թեյի բաժակ,
ալյուր 1 թեյի բաժակ,
Կրեմի համար ՝
ջուր 1 թեյի բաժակ,
շաքարավազ 1 թեյի բաժակ,
ալյուր 2 ճաշի գդալ,
կարագ 30 գրամ,
վանիլ
Պատրաստման եղանակը
1 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել կարագը:
Կարագը հալվելուն պես ավելացնել ալյուրը: Այս ամենը խառնել փայտե գդալով, բովելով 3-5 րոպե:
Խմորը թողնել լավ սառչի, սառելուց հետո հատ-հատ ավելացնել ձուն, որ ստացվի համասեռ զանգված:
Ջեռոցը նախապես լավ տաքացնել, գդալի օգնությամբ լցնել խմորից և թխել 180 աստիճանում 30-40 րոպե:
Կրեմ: Ջուրը, շաքարավազը, ալյուրը, կարագը, վանիլինը միասին լցնել եվ դնել կրակին:
Լավ խառնելով եփել մինչև պնդանալը:
Սառչելուց հետո լցնել էկլերների մեջ, վերջում ցանել շաքարի փոշի: