Բաղադրամասեր
Խճողակի համար ՝
250 գ աղացած տավարի մսին ՝
2 ճ/գդ - բուսայուղ,
մի պտղունց սև և կարմիր պղպեղ,
100 գ ջուր,
1 ճ/գդ կարագ,
քանի ճյուղ համեմ,
2 հատ գլուխ սոխ,
Խմորի համար ՝
1 լ կաթին ՝
3 հատ ձու,
1/2 թ/գդ սոդա,
1 ճ/գդ շաքարավազ,
1 թ/գդ աղ,
400 գր ալյուր,
2 ճ/գդ բուսայուղ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Գոլ կաթի մեջ լցնում ենք ձվերը, ավելացնում ենք սոդան, աղը, շաքարավազն ու ալյուրը և լավ խառնում ենք: Այնուհետև ավելացնում ենք բուսայուղը, կրկին խառնում ենք և թողնում ենք զանգվածը հանգստանա 0,5-1 ժամ:
Պատրաստում ենք խճողակը: Սոխը մանր կտրատում ենք, միսը՝ աղում: Բուսայուղն ու կարագը լցնում ենք տապակի մեջ, սողը մի թեթև տապակում ենք մինչև թափանցիկ դառնալը: Ավելացնում ենք միսը և լավ տապակում: Վերջում ավելացնում ենք համեմունքներն ու մանր կտրատած կանաչին և թողնում ենք, որ խճողակը սառչի:
Նրբաբլիթները պատրաստում ենք փոքր թավայի մեջ: Սկզբից թավան բուսայուղապատում ենք, հետագայում դրա անհրաժեշտությունը չկա: Անհրաժեշտ քանակությամբ խմորը լցնում ենք թավայի մեջ, տարածում և տապակում: Ոսկեգունելուց հետո նրբաբլիթը շրջում ենք և կրկին տապակում:
Պատրաստի նրբաբլիթները լցոնում ենք խճողակով և փաթաթում:
Մատուցելուց առաջ նրբաբլիթները տապակում ենք բուսայուղի մեջ: