Բաղադրամասեր

Խմորի համար `

1 բաժակ կաթ,

2 հատ ձու,

ալյուր,

դրոժ,

շաքարավազ,

աղ,

Միջուկի համար `

կարագ,

քերած պանիր,

ձու

Պատրաստման եղանակը

Խմորի համար կաթ տաքացնել վրան ավելացնել մնացած բաղադրիչները և պահել տաք տեղում այնքան, մինչև խմորը բարձրանա:

Երբ խմորը պատրաստ կլինի բաժանել մի քանի մասերի, յուրաքանչյուրը գրտնակել, վրան քերված կարագ ու պանիր դնել և դնել ջեռոցում, մինչև պանիրը կհալչի:

Այնուհետև հանել ջեռոցից, ձուն ջարդել խմորի մեջ, համեմել աղով և դնել նորից ջեռոց:

Եփել այնքան մինչև ձուն պատրաստ կլինի: