Բաղադրամասեր

250 գ ձկանը՝

1/4 ձու,

20 գ կաթ,

20 գ հալած յուղ,

10 գ ալյուր,

20 գ պաքսիմատ,

15 գ լիմոն,

աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մաքրած և փորոտիքը հեռացրած ձուկը լվանալ և աղ անել:

Ձուն հարել, լցնել կաթի մեջ. հարել այնքան ժամանակ մինչև որ միատեսակ զանգված ստացվի:

Ձուկը թաթախել ալյուրի մեջ, դնել ձվից և կաթից ստացված խառնուրդի մեքջ, որից հետո թաթախել ծեծած պաքսիմատում և երկու կողմից յուղով տապակել մինչև որ ոսկեգույն կեղև առաջանա:

Կարմրախայտը մատուցել սկուտեղում կլոր կտրտած լիմոնի հետ միասին և մաղադանոսով զարդարած ։