Բաղադրամասեր
150 գ ճուտին՝
15 գ պաքսիմատ,
3 գ ալյուր,
20 գ հալած յուղ,
15 գ կարագ,
8 գ զանազան թթուներ,
աղը,մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Նախապատրաստած ճուտը եփել, կիսել, վրան աղ ցանել, ալյուրում թաթախել, իսկ հետո թրջել հարած ձվում, երկու կողմից ծեծած պաքսիմատ ցանել և անընդհատ շրջելով յուղով տապակել:
Ճուտը մատուցել սկուտեղում, վրան դնել հալած կարագ, շուրջը դնել թթու դրած բանջարեղեն և զարդարել մաղադանոսով։