Բաղադրամասեր
Խմորի համար ՝
ալյուր - 4 ճգ,
բուսայուղ - 1 սուրճի բաժակ,
ձու - 1 հատ,
ջուր,
Միջուկի համար ՝
սուլուգունի պանիր - 70 գր,
մաղադանոս,
չորացրած անանուխ
Պատրաստման եղանակը
Տասը կարկանդակ պատրաստելու համար ալյուրը, բուսայուղը, ձուն, ջուրը (որպեսզի խմորը շատ պինդ չլինի), խառնել և խմորը հունցել:
Միջուկի համար քերիչով անցկացնել սուլուգունի պանիրը, ավելացնել մանր կտրատած մաղադանոսն ու չորացրած անանուխը, որից հետո կպցնել կարկանդակների եզրերը։ Տապակել եռացող բուսական յուղի մեջ 7-8 րոպե։