Բաղադրամասեր
2 ձվին՝
20 գ յուղ,
30 գ կաթ,
50 գ պանիր,
աղը, կանաչին՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ափսեում կոտրած ձվին ավելացնել աղ, կաթ և հարել մինչև որ միատեսակ զանգված ստացվի:
Յուղ լցրած տաք տապակի մեջ կտրտել պանիր, վրան լցնել ձվակաթնային հարվածքը, և կաթնաձուն տապակել, տապակը թեթևակի թափահարելով, հենց որ կաթնաձուն տապակվի, դանակով եզրերը ծալել, տալով դրան կարկանցակի ձև:
Մատուցելիս վրան մանրացրած կանաչի ցանել: