Բաղադրամասեր

Կարագ – 2 ճ/գ,

Ալյուր – 2 ճ/գ,

Մսի արգանակ – 4 բաժակ,

Սպիտակ չոր գինի – կես բաժակ,

Հոլանդական պանիր – 750 գ,

Ձվի դեղնուց – 2 հատ,

Թթվասեր – 2-3 ճ/գ,

Մաղադանոս, աղացած սև պղպեղ,

մշկընկույզ, սխտոր

Պատրաստման եղանակը

Բարակ պատերով կաթսայի մեջ կարագը հալեցնել, ավելացնել ալյուրը, խառնել: Փոքր առ փոքր ավելացնել տաք արգանակը, շարունակել խառնել: Ավելացնել գինին, մանրացրած սխտորը, պղպեղը և մշկընկույզը: Եռացնել, խառնել, ավելացնել քերած պանիրը: Երբ պանիրը հալվի, ապուրը պատրաստ է:

Կոտրել 2 ձվերը, սպիտակուցներն առանձնացնել, դեղնուցը հարել թթվասերի հետ, ավելացնել ապուրի վրա և լավ խառնել: Ավելացնել պանրի կտորները և մանրացրած մաղադանոսը: Մատուցել տաք վիճակում, տապակած հացի կտորների և ճզմած սխտորի հետ: