Բաղադրամասեր
Խնձորի խյուս – 450 գ,
Սպիտակ փափուկ պանիր – 200 գ,
Ձվի սպիտակուց – 3 հատ,
Շաքարի փոշի – 1 ճ/գ,
Խնձոր – կես հատ,
Կիտրոնի հյութ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
Լավ խառնել խնձորի խյուսը և պանիրը: Ձվի սպիտակուցները լավ հարել կիտրոնի հյութի հետ՝ աստիճանաբար ավելացնելով շաքարի փոշի: Հարած սպիտակուցային զանգվածը 2 անգամից խառնել պանրային զանգվածի հետ: Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ:
1 ժամից ոչ պակաս բաժակները դնել սառնարանի մեջ: Մատուցելիս զարդարել խնձորի մանր կտրատված կտորներով: