Բաղադրամասեր
1 լավաշ,
2 բաժակ կեֆիր,
1 հավկիթ,
կանաչի 500 գրամ,
պանիր
Պատրաստման եղանակը
Լավաշը կտրատել 8 հավասար մասի: Հարել հավկիթը, ավելացնել կեֆիր, խառնել: Կանաչին մանր կտրատել: Պանիրը քերել: Վերցնել լավաշի շերտը, ամբողջովին թաթախել կեֆիրի մեջ, մի փոքր քամել և տեղադրել տապակի մեջ: Շերտի վրա ցանել պանիր, ապա կանաչի: Կրկնում ենք նույնը, մինչև շերտերը չվերջանան: Վերջին շերտը պետք է լինի պանիր, ապա կանաչին: Տեղադրում ենք ջեռոցում և տապակում 220 աստիճանի տակ, մինչև չկարմրի: Թողնել, որ սառչի և մատուցել: