Բաղադրամասեր

կաթ - 1,5 լ (3,2%),

կիտրոն - 1 հատ,

կանաչի - 2 ճ/գդ (չորացրած),

պղպեղ սև - 0,5 թ/գդ,

պղպեղ կարմիր - 0,5 թ/գդ,

աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կաթը լցնում ենք բազմաեփի բաժակի մեջ, կափարիչը ծածկում ու 10 րոպեով միացնում «Մուլտիխոհարար» ռեժիմը՝ 100 աստիճան (կարելի է նաև այլ ռեժիմից օգտվել հետևելով, որ կաթը չթափվի): Հասցնում ենք եռման և անմիջապես անջատում ծրագիրը:

Կաթի մեջ քամում ենք կիտրոնի հյութն ու կափարիչը փակում: 30 րոպե պահում ենք «Տաքացում» ռեժիմում, ևս 30 րոպե էլ՝ կափարիչը չբացելով անջատած վիճակում: Այս ընթացքում պետք է կատարվի կաթի լիակատար մակարդում:

Մեծ տարայի տակ մարլյա ենք փռում, լցնում ենք կաթը, հավաքում մարլյայի եզրերն ու մոտ մեկ ժամով կախում լվացարանի տակ, որպեսզի շիճուկը լրիվ քամվի:

Շիճուկը քամվելուց հետո զանգվածը մարլյայով դնում ենք համապատասխան ձևամանի մեջ, լավ սեղմում, վրան ծանրություն դնում և թողնում 15-20 րոպե, որպեսզի պանիրն ընդունի ձևամանի ձևը:

Պանիրը հանում ենք ձևամանից, մարլյան վերցնում ենք ու պանրի վրա աղ և համեմունքներ ցանում: Կարելի է մատուցել անմիջապես: