Բաղադրամասեր
1,5 բաժակ շաքարավազ,
6 հատ ձու,
1,5 բաժակ ալյուր,
1,5 թեյի գդալ փխրեցուցիչ,
4 ճաշի գդալ կակաո,
800գ 35%-ոց թթվասեր,
1 տարրա անանաս,
1,5 բաժակ շաքարի փոշի,
1 բաժակ ընկույզ
Պատրաստման եղանակը
Բիսկվիտի համար շաքարավազը խառնել ձվերի հետ, մինչը շաքարավազը ամբողջովին հալվի։
Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, մաղել, մաս-մաս ավելացնել ձվի խառնուրդի վրա և անընդմեջ խառնել։
Խմորի 1/3-ը լցնել կարագով քսաց ֆորմայի մեջ, թխել 180 աստիճանում 12-15 րոպե, հանել ֆորմայից և սառեցնել։
Մնացած խմորի վրա ացելացնել կակաո, խառնել լցնել ֆորմայի մեջ և թխել 30-35 րոպե 180 աստիճանում։
Կրեմի համար, թթվասերը խառնել շաքարի փոշու հետ, ¼-ը դնել մի կողմ։ Կրեմի մնացած մասի վրա ավելացնել անանասի կտորներ։ Ընկույզները մանրացնել և ավլացնել կրեմի վրա և խառնել։
Սպիտակ բիսկվիտը դնել ամանի վրա, քսել անանասի սիրոպոպ։ Շոկոլադե բիսվիտը կտրատել քառակուսիկների, թեթևակի թաթախել անանասի սիրոպի մեջ և լավ խառնել թթվասերով-անանասով կրեմի հետ։
Ստացված զանգվածը ամբողջովին լցնել սպիտակ բիսկվիտի վրա։
Տորթը պատել մնացած թթվասերի կրեմով։
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել, ավելացնել փափկեցված կարագ և տաք կաթ, լավ խառնել։ Լցնել տորթի վրա և 6 ժամով դնել սառնարանում։