Բաղադրամասեր

հորթի բդի միս – 6 կտոր

նեխուր – 1 ցողուն

գլուխ սոխ – 1 հատ

գազար – 2 հատ

սխտոր – 2 պճեղ

եղեսպակ (шалфей) – 6 տերև

հազրեվարդ (ռոզմարին) – 2 ճյուղ

սպիտակ գինի – 100 մլ

ձիթայուղ- 60 մլ

կարագ – 60 գր

մաղադանոս – 1 ճյուղ

պահածոյացված լոլիկ հյութի մեջ – 250 գր

կիտրոն – 1 հատ

բանջարեղենի արգանակ – 250 մլ

անչոուս պահածոյացված ձիթայուղի մեջ - 2 հատ

աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Մսի կտորները դնել ափսեի մեջ, աղ, պղպեղ ցանել վրան:

Գազարը, նեխուրը, սոխը, մի պճեղ սխտոր աղալ:

Տապակել ձիթայուղի և կարագի խառնուրդի մեջ, ավելացնել միսը, եղեսպակը:

Միսը երկու կողմից տապակել:

Լցնել գինին, սպասել գոլորշիանա, ավելացնել արգանակը, լոլիկները և դնել ջեռոցի մեջ:

Կափարիչը ծածկել:

Եփել մոտ մեկուկես ժամ: Հյութը երբեմն գդալով լցնել մսի վրա:

Օսսոբուկոն լցնել մատուցվող ափսեի մեջ` վրան եփված սոուը լցնելով:

Մատուցելիս համեմել հետևյալ խառնուրդով:

Կես կիտրոնի կեղևը, կտրատած մաղադանոս, ռոզմարին, եղեսպակի տերևներ, եթե ցանկանում եք, մեկ-երոկւ անչոուս. այս ամենը լավ մանրացնել, լցնել մսի վրա:

Մատուցել րիզոտտոյի հետ: