Բաղադրամասեր

4 բաժակ կաթին՝

3 - 4 ճաշի գդալ գետնանուշ կամ անտառային ընկույզ,

4 բաժակ ալյուր,

4 բաժակ շաքարավազ,

6 ճաշի գդալ կակաո,

1 տուփ սերուցքային կարագ,

1/2 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Թասի մեջ խառնել շաքարավազը, կակաոն և ալյուրը։ Դանդաղ ավելացնել կաթը, միաժամանակ հարելով, որպեսզի չառաջանան գնդիկներ: Վերջացնելուց հետո ստացված լուծույթը դնել կրակի վրա։

Խառնուրդը հասցնել եռման՝ մարմանդ կրակի վրա, անընդմեջ հարելով, որպեսզի չկպչի հատակին և պատերին։ Ավելացնել հարիչում մանրացրած ընկույզը, կարագը, աղը և խառնել: Նուտելլան եփել մարմանդ կրակի վրա մինչը պնդանալը։ Ստացված նուտելլան պահել սառնարանում։