Բաղադրամասեր
4 հատ ձու,
2 հատ ձվի սպիտակուց
3 ճ/գդ ալյուր,
1 թ/գդ փխրեցուցիչ,
100 գր շաքարավազ,
1 պտղունց վանիլին,
2 ճ/գդ բուսայուղ
Պատրաստման եղանակը
Սպիտակուցները, շաքարավազը և ձվերը լավ հարում ենք, ավելացնում բուսայուղն ու վանիլինը: Ալյուրն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով և լցնում ձվային զանգվածի մեջ: Բիսկվիթը լցնում ենք 30 х 40 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարեցնում: Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-10 րոպե:
Արդյունքում ստացանք նուրբ բիսկվիթ , որը կարող եք օգտագործել տորթի կողքերը ձևավորելու համար: