Բաղադրամասեր
կաթ - 250 մլ,
աղ - 1 թ/գդ,
շաքարավազ - 4 ճ/գդ,
ձու - 2 հատ,
ձվի դեղնուց - 1 հատ,
քունջութ - ըստ ճաշակի,
ալյուր - 550 գր,
կարագ - 100 գր,
խմորիչ - 30 գր,
նրբերշիկ - 18 հատ
Պատրաստման եղանակը
Տաք կաթի մեջ լցնում ենք խմորիչը, ավելացնում շաքարավազը, աղը և խառնում ենք: Կարագը հալեցնում ենք, մի քիչ հովացնում և ձվերի հետ միասին լցնում խառնուրդի մեջ: Վերջում ավելացնում ենք մաղած ալյուրը և խմոր հունցում (թողնում ենք 1,5-2 ժամ):
Նրբերշիկները եփում ենք, խմորը 18 հավասար մասերի բաժանում և գրտնակում: Խմորի մի ծայրում դնում ենք նրբերշիկը, մյուսի վրա կտրվածքներ անում: Փաթաթում ենք: Գծերը նույնպես ամրացնում ենք:
Թողնում ենք 20 րոպե, այնուհետև քսում ձվի դեղնուցը, քունջութ ցանում և թխում 25-30 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում: