Բաղադրամասեր
Ալյուր - 1 բաժակ
Սերուցքային կարագ - 3 ճ/գ
Ջուր - 2,5 բաժակ
Շաքարավազ - 2 ճ/գ
Հավկիթ - 2 հատ
Աղ - մի պտղունց
Բուսական յուղ - 50 մլ
Պատրաստման եղանակը
Առանձին խորը ամանում հարում ենք ձուն, ավելացնում աղ, շաքարավազ և կրկին հարում:
Զանգվածին ավելացնում ենք ջուր և կրկին հարում:
Ճիշտ քանակությամբ վերցված ալյուրը մաղելով ավելացնում ենք զանգվածին և հարում էլեկտրական հարիչով:
Հարում ենք այնքան, որ ալյուրի գնդիկներ ընդհանրապես չմնան:
Պատրաստի խմորին ավելացնում ենք հալեցրած սերուցքային կարագը և խառնում:
Վերջ, ձեր նրբաբլիթի խմորը պատրաստ է թխվելու համար: Նրբաբլիթները թխում ենք փոքրիկ տապակի մեջ՝ նախապես մի փոքր բուսական յուղ ավելացնելով: