Բաղադրամասեր

Բլինչիկի լիստեր,

300 գր. աղացած հավի միս,

300 գր. շամպինիոն,

սոխ, ձեթ, աղ, պղպեղ, մայոնեզ, թթվասեր

1 հատ խաշած ձու

Պատրաստման եղանակը

Շամպինիոնը և սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել հավի աղացած միսը, համեմել աղով, սև պղպեղով և տապակել ձեթի մեջ, այնքան մինչև պատրաստ կլինի: Այնուհետև վերցնել կրակից և թողնել, որ սառչի: Ավելացնել մանր կտրատված ձուն, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել:

Վերցնել բլինչիկի լիստերը, մեկ ճգ. խառնուրդ դնել մեջ և փաթաթել: Տապակել երկու կողմից ձեթի մեջ, այնուհետև մատուցել: