Բաղադրամասեր

կարկադե - 2 թգ

եռման ջուր - 500 մլ

նուռ - 1 հատ:

Պատրաստման եղանակը

Կարկադեն թրմել 5-7 րոպե, սառեցնել։

Նռան հատիկները ճզմել՝ հյութն առանձնացնելով։ Կարկադեն և նռան հյութը հավասարաչափ բաժանել բաժակների, վրան շաքարավազ և սառույց ավելացնել։

Պատրաստի ըմպելիքը զարդարել նռան հատիկներով և անանուխի տերներով։