Բաղադրամասեր

Բիսկիթի համար՝

կարագ - 100 գր,

շաքարավազ շագանակագույն - 120 գր,

ձվի դեղնուց - 4 հատ,

կաթ - 3 ճ/գդ,

ալյուր - 160 գր,

փխրեցուցիչ - 1 թ/գդ

Մերենգայի համար՝

ձվի սպիտակուց - 4 հատ,

շաքարավազ շագանակագույն - 200 գր,

աղ - 1 պտղունց,

Ինչպես նաև`

նուշ - 80 գր,

սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ

Պատրաստման եղանակը

Փափկեցրած կարագը մանր շաքարավազի հետ հարում ենք մինչև սպիտակի: Հատ առ հատ ավելացնում ենք դեղնուցները, լցնում ենք կաթը, մաղով անցկացրած ալյուրն ու փխրեցուցիչը: Երկար չենք հարում. պետք է միայն բաղադրիչներն իրար խառնվեն: Բավական կպչուն խմոր ենք ստանում: 20 X 30 չափսի ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում:

Պատրաստում ենք մերենգան: Սառած սպիտակուցները 1 պտղունց աղի հետ հարում ենք մինչև խոշոր պղպջակներ առաջանան, այնուհետև ավելացնում ենք շաքարավազն ու այնքան հարում մինչև պինդ փրփուր ստանանք:

Մերենգան գդալով կամ հրուշակեղենային պարկով լցնում ենք խմորի վրա: Մերենգայի վրա բոված նուշ ենք ցանում և 175 աստիճան տաքացրած ջեռոցոմ 30 րոպե թխում: երտը կիսում ենք 2 հավասար մասի. մեկի վրա հարած սերուցք ենք լցնում և ծածկում երկրորդ շերտով:

Մատուցելուց առաջ տորթը 1 ժամ սառնարանում ենք թողնում: