Բաղադրամասեր
հավի արգանակ - 1լ
մակարոն - 250 գր
եփած հավի կրծքամիս - 1 հատ
սխտոր - 1 պճեղ
քերած պարմեզան պանիր - կես բաժակ
կարմիր պղպեղ - 1 հատ
կանաչ պղպեղ - 1 հատ
դեղին պղպեղ - 1 հատ
կարագ - 3 ճգ:
Պատրաստման եղանակը
Պղպեղները երկարությամբ կտրատել:
Մակարոնը եփել հավի արգանակի մեջ:
Կես բաժակ արգանակի մեջ լցնել կարագն ու դնել գազօջախին մինչև կարագը հալվի:
Այնուհետև ավելացնել ճզմած սխտոր, աղ, պղպեղ, վերջում խառնելով ավելացնել պարմեզանը:
Անընդմեջ խառնելով եփել միջին կրակի վրա:
Պղպեղները 5-6 րոպե տապակել բուսայուղի մեջ, լցնել հավի կտրտած կրծքամիսն ու ավելացնել սոուսը, եփել ևս 5 րոպե:
Մակարոնը լցնել ափսեների մեջ, վրան ավելացնել հավով սոուսն ու մատուցել: