Բաղադրամասեր
5 կգ խոզի բդին ՝
սխտոր 15 պճեղ ,
գազար 1 հատ,
մանանեխ 2 ճաշի գդալ,
պղպեղի հատիկներ 20 հատ,
քրքում 1 թեյի գդալ,
դափնու տերև ,
սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
Խոզի բուդը պատառաքաղով ծակծկել, տեղ-տեղ դանակով անցք անել և մեջը խրել սխտորը, գազարը (շրջանաձև կտրատած) և հատիկ պղպեղը. 4-5 ժամ թողնել աղաջրում։
Այնուհետև դուրս բերել։ Համեմել մանանեխով, աղով ու համեմունքներով, տեղափոխել կաղապարի մեջ, կողքերը դափնու տերևներ շարել, ապա ծածկել փայլաթիթեղով։
Կաղապարի մեջ ջուր լցնել և 220° С ջեռոցում եփել 4 ժամ։ Վերջում հեռացնել փայլաթիթեղը և թողնել՝ կարմրի։