Բաղադրամասեր
150 գ ոչխարի մսին կամ 160 գ հավին՝
50 գ նեխուր,
50 գ գլուխ սոխ,
15 գ լիմոն,
1/շ ձու,
10 գ հալած յուղ,
20 գ կարագ,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Սոխառած անել: Նեխուրը ընտրել, լվանալ և երկարությամբ մանր կտորներով կտրտել:
Ոչխարի տապակած միսը դնել խոր կաթսայի մեջ, ավելացնել սոխառածը, նեխուրը, աղ, պղպեղ, համեմ և վրան այնքան տաք ջուր լցնել, որ մթերքը ծածկվի:
Կաթսան ամուր փակել, և միսը այդպես խաշել մինչև պատրաստ լինելը։
Խյուսը պատրաստելու համար ձվի դեղնուցը հարել կարագի հետ, ավելացնել խաշած մսի հյութից:
Դրանից հետո խաոնուրդը դնել կրակին և անընդհատ խառնելով հասցնել եռման, լցնել լիմոնի հյութ, խառնել և կրակի վրայից վերցնել:
Ոչխարի միսը մատուցելիս վրան լցնել խյուսը, զարդարել նեխուրի շյուղերով։ Այս կերակրատեսակը կարելի է պատրաստել նաև հավի մսից։