Բաղադրամասեր

ձու - 4 հատ

լավաշ - 1 հատ

սերուցք - 100 մլ

սամիթ - 4 ճյուղ

սոխ կանաչ - 4 հատ

պանիր - 100 գր

ձիթայուղ - 1 ճգ

աղ, սև պղպեղգ:

Պատրաստման եղանակը

Սամիթը մանր կտրատել։ Կանաչ սոխը կտրատել։ Պանիրը մանր խորանարդներով կտրատել։

Ձվերը հարել աղի և պղպեղի հետ, ավելացնել ձիթայուղն ու խառնել, ավելացնել սերուցքը, կանաչին և հարել։

Լցնել պանիրի վրա ու խառնել։ Լավաշը քառակուսաձև կտրատել և տեղափոխել ձևամանի մեջ։

Լավաշների մեջ լցնել ձվով զանգվածը։ Թխել 20 րոպե` նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Մատուցել բանջարեղենի հետ: