Բաղադրամասեր

լոլիկ - 4 հատ

կարագ - 4 թգ

ձու - 4 հատ

պանիր

աղ, պղպեղ, կանաչ սոխ:

Պատրաստման եղանակը

Լոլիկների վերևի շերտը կտրեկ, միջուկը հանել:

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ դնել, շարել լոլիկները, յուրաքանչյուրի մեջ 1 թգ. կարագ դնել, մեկական ձու կոտրել, աղ, պղպեղ, քերած պանիր ավելացնել և եփել ջեռոցում 25-30 րոպե:

Վրան կտրատած կանաչ սոխ ավելացնել և մատուցել: