Բաղադրամասեր
Հացի համար `
Կոկոսի յուղ – 1/2 բաժակ,
Շաքարավազ – 1 բաժակ,
Ձու – 2 հատ,
Անյուղ յոգուրտ (առանց հավելումների) – 3/4 բաժակ,
Վանիլինի էքստրակտ – 2 թ/գ,
Նարինջ – 1 հատ,
Ալյուր – 2 բաժակ,
Փխրեցուցիչ – 1/2 թ/գ,
Աղ – 3/4 թ/գ
Ջնարակի համար `
Շաքարի փոշի – 1/2 բաժակ + 2 ճ/գ,
Կոկոսի յուղ – 3 ճ/գ,
Կաթ – 1 ճ/գ,
Վանիլինի էքստրակտ – 1/2 թ/գ,
Նուշ (ըստ ցանկության) – ձևավորման համար
Պատրաստման եղանակը
Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Հացի համար նախատեսված հատուկ կաղապարի մեջ փռել պերգամենտ: Տաքացնել կոկոսի յուղը (այն պետք է հեղուկ դառնա): Նարնջից քերել կեղևը: Մեծ թասի մեջ խառնել կոկոսի յուղը, շաքարավազը, ձվերը, յոգուրտը, վանիլինի էքսրտակտը և նարնջի կեղևը:
Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը:
Չոր խառնուրդն ավելացնել հեղուկի մեջ և լավ խառնել:
Ստացված խմորը լցնել կաղապարի մեջ և թխել 1 ժամ:
Ջնարակ պատրաստելու համար խառնել շաքարի փոշին, կոկոսի յուղը, կաթը և վանիլինի էքստրակտը և 15 վայրկյանով ուղարկել միկրոալիքային վառարանի մեջ:
Լավ խառնել ջնարակը, լցնել հացի վրա, զարդարել կտրատված նուշով և մատուցել: