Բաղադրամասեր

ալյուր 400 գրամ,

շաքարավազ 200 գրամ,

սոդա 1 թեյի գդալ,

գազար 150 գրամ,

ջուր 200 մլ,

ձեթ 50 մլ,

փխրեցուցիչ 2 թեյի գդալ,

կոճապղպեղ 1 թեյի գդալ,

նարինջ 1 հատ,

քացախ 1 ճաշի գդալ,

աղ 0.5 թեյի գդալ,

Կրեմի համար ՝

շաքարավազ 2 ճաշի գդալ,

նարնջի հյութ 700 մլ,

ալյուր 2 ճաշի գդալ,

սպիտակաձավար 2 ճաշի գդալ,

ժելատին 2 թեյի գդալ,

ջուր 50 մլ

Պատրաստման եղանակը

Գազարը լվանում ենք, կեղևազրկում և քերիչով անցկացնում։

Վերցնում ենք ալյուրը և անպայման մաղով անցկացնում ենք։ Խառնում ենք ալյուրը, աղը, սոդան, փխրեցուցիչը, նարնջի կեղևը և քերած կոճապղպեղը։

Առանձին տարայի մեջ խառնում ենք տաք ջուրը, խնձորի քացախն ու շաքարավազը։ Ավելացնում ենք բուսայուղը, որը պահքային ուտեստների և խմորեղենների մեջ լավագույն լուծումն է (կարագի փոխարեն)։

Շաքարավազը ցանկության դեպքում նշվածից քիչ ենք լցնում։ Խառնում ենք այնքան մինչև շաքարավազը լուծվի։ Հեղուկ զանգվածը աստիճանաբար չոր զանգվածի հետ խառնում ենք և հարիչով հարում մինչև համասեռ դառնա։ Թթվասերի պնդության խմոր պետք է ստանանք։ Ավելացնում ենք գազարն ու նորից հարում ենք։

Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, խմորը լցնում ենք և հավասարեցնում։ Խմորը փայլաթիթեղով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում ենք մինչև 175 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Այնուհետև հանում ենք փայլաթիթեղը և ևս 15-20 րոպե թխում ենք։ Բիսկվիթը սառեցնում ենք և 2 մասի բաժանում։

Պատրաստում ենք կրեմը։ Նարնջի հյութը քամում ենք։ Այս թխվածքի մեջ օգտագործում ենք միայն թարմ քամած հյութը։

700մլ բաժակ հյութ ստանալու համար 3 հատ մեծ նարինջ է հարկավոր։

Կաթսայի մեջ խառնում ենք նուշի ալյուրը, սպիտակաձավարն ու շաքարավազը։ Նուշի ալյուրը կրեմի մեջ պարտադիր բաղադրիչ է։ Այն կարող ենք նուշից կամ նուշի տաշեղներից պատրաստել։ Դնում ենք կաթսան կրակի վրա և անընդհատ խառնիչով խառնելով ավելացնում ենք նարնջի հյութը։ Այնքան ենք խառնում, մինչև զանգվածը թանձրանա` մոտ 20 րոպե։ Անընդհատ խառնում ենք։ Թողնում ենք կրեմն ամբողջությամբ սառչի։ Բայց այդ ընթացքում թաղանթով ծածկում ենք, որպեսզի այն օդի հետ շփվելուց չփչանա։

Սառելուց հետո 3-5 րոպե հարիչով հարում ենք։ Տորթը կարող ենք միանգամից կրեմով պատել։ Բայց եթե ուզում ենք ժելե-տորթ պատրաստել, կրեմը հարելու ընթացքում ջրում լուծված ժելատին ենք ավելացնում (2 թ/գդ ժելատինի վրա 50 գր սառը ջուր ենք լցնում, թողնոմ ենք ուռչի` մոտ 30 րոպե, այնուհետև դնում ենք կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում, բայց չենք եռացնում)։

Այնուհետև շերտերը շրջանաձև մի քիչ կտրում ենք։ Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և բիսկվիթը դնում ենք յուղաթղթի վրա։ Այնուհետև բիսկվիթի վրա կրեմ ենք քսում ու բիսկվիթի հաջորդ շերտով ծածկում։ Այդ շերտի վրա ևս կրեմ ենք քսում և տորթը գիշերը թողնում ենք սառնարանի մեջ։

Սառնարանից հանում ենք, զգուշորեն դանակով տորթի եզրերով անցնում ենք և ձևամանը հանում։ Յուղաթուղթը զգուշորեն հանում ենք և տորթը տեղափոխում ենք մատուցարանի վրա։ Դա անում ենք շատ վստահ և արագ։ Ձևավորում ենք ըստ ցանկության, բայց առանց ավելորդությունների։

։ Կրեմի բաղադրության մեջ շաքարավազի քանակությունը կարող ենք ավելացնել` կախված նախասիրությունից մինչև 2 անգամ կարելի է ավելացնել: