Բաղադրամասեր
1 հատ նարինջ
150գ շաքարավազ
2 թեյի գդալ վալինի փոշի
150գ սերուցքային կարագ
3 հատ հավի ձու
2 թեյի գդալ փխրեցուցիչ
1,5 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակը
Նարնջը կեղևազրկել։ Այնուհետև նարինջից ճզմել հյութը։ Պետք է ստացվի մոտավոր կես բաժակի չափ։ Դնել մի կողմ հյութը և կեղև։ Նրանք դեռ պետք չեն գալու։
Շաքարավազը և կարագը հարել, մինչև համասեռ զանգված ստանալը, ավելացնել ձու և կրկին հարել։
Երբ ձվերը խառնվել կարագի և շաքարավազի խառնուրդի հետ ավելացնել նարնջի կեղև, հյութը և վանիլի փոշին։ Լավ խառնել։ Այնուհետև ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, լավ խառնել։
Ստացված խմորը լցնել կարագով պատած ֆորմայի մեջ և թխել մոտ 40 րոպե, 180 աստիճանում։
Պատրաստի լինելը ստուգել ատամի փայտիկով