Բաղադրամասեր
Շերտերի համար ՝
0.5 կգ ալյուր,
0,5 կգ կարագ,
1 հատ ձու,
200 մլ ջուր,
50 մլ կոնյակ,
աղ,
Կրեմի համար՝
1 բանկա խտացրած կաթ,
200 գ կարագ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շերտերը: Ամանի մեջ լցնում ենք ալյուրը, մեջը քերում 200 գր կարագը և ձեռքերով տրատորում: Այնուհետև լցնում ենք ձուն, մի փոքր աղ ցանում և խմորը հունցում: Վերջում ավելացնում ենք կոնյակն ու ջուրը ու խմորը գնդում: Խմորը փաթաթում ենք պոլիէթիլենային թաղաթով և 3 ժամով տեղափոխում սառնարան:
Խմորը 10-12 մասերի ենք բաժանում, գրտնակում և շրջանաձև կտրում: Այնուհետև դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում և նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում մինչև ոսկեգունելը: Այդպես վարվում ենք բոլոր խմորների հետ:
Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ լցնում ենք կարագն ու խտացրած կաթը և լավ հարում: Կրեմը քսում ենք շերտերին, այնուհետև տորթն ամբողջությամբ կրեմապատում:
Շերտերի ավելցուկները մանր փշրանքների ենք վերածում և լցնում տորթի վրա: 4-5 ժամով տորթը տեղափոխում ենք սառնարան և մատուցում: