Բաղադրամասեր
5 բաժակ ալյուր,
1,5 բաժակ ջուր,
500 գ կարագ,
1 լ թթվասեր,
2 բաժակ շաքարավազ,
200 գ պոպոկ,
Աղ,
Վանիլին
Պատրաստման եղանակը
Մաղել ալյուրը, խառնել կտրատած կարագի հետ, ավելացնել ջուր, աղ և հունցել խմորը։
Ստացված խմորից կտրատել 16 կտոր և դնել 2 ժամով սառնարանում։ Գրտնակել բարակ շերտորով և թխել նախապես տաքացված ջեռոցում։
Թթվասերը հարել շաքարավազի և վանիլի հետ մինչև թթվասերի հալելը։ Ավելացնել մանրեցված պոպոքի կեսը։ Շերտերը քսել կրեմով։
2 շերտը մանրեցնել փշուրների, խառնել պոպոկի հետ և շաղ տալ տորթի վրա։
Տորթը դնել սառնարանում 8-10 ժամ։