Բաղադրամասեր

5 ձու,

2 ճգ. շաքարավազ,

2 ճգ. հալած յուղ,

0,5 թգ. կիտրոնի աղ,

3 բաժակ գոլ ջուր,

Ալյուր,

700 գ կարագ,

1,5 տուփ խտացրած կաթ

0,5 տուփ վանիլին

աղ

Պատրաստման եղանակը

Վերցնել 400գր. կարագ, բաժանել 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի: Խմորի մի գունդը բացել 3 մմ. հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում:

Երբ խմորի շերտը բարձրանում է, և գույնը թեթևակի փոխվում, ուրեմն պատրաստ է, հանել և անմիջապես տեղափոխել տախտակի վրա: Բոլոր գնդերն այդպես եփել, եզրերը դանակով կտրել և փշուրները պահել ՙՆապոլեոնի՚ երեսին ցանելու համար:

Կրեմ - 300 գր. կարագը լավ հարել և խառնելով աստիճանաբար ավելացնել 1,5 տուփ խտացրած կաթ և 1 պտղունց վանիլին: Եփված շերտերը միացնել կրեմով և երեսին ցանել փշրանքներն ու շաքարի փոշի: