Բաղադրամասեր

1000 գ նապաստակին՝

50 գ արաժան,

20 գ սոխ,

200 գ բանջարեղեն,

քացախը՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Մաշկած, գլուխը և ոտիկները անջատած ամբողջական նապաստակը լավ լվանալ, որ վրան մազեր չմնան, դնել կավե ամանի մեջ, վրան լցնել գինու քացախ, մանր կտրտած սոխ, ուրց, աղ և ջուր, այնքան, որ նապաստակը ծածկվի ստացված հյութով։

Դրանից հետո այդ բոլորը 6 — 8 ժամ դնել սառը տեղ։ Նապաստակը հյութից հանել, լվանալ, անցկացնել շամփուրների վրա, վրան յուղ քսել և խորովել թեժ կրակով, շուռումուռ տալով։

Պատրաստ լինելուց 3—5 րոպե առաջ նապաստակին արաժան քսել, որպեսզի հյութալի դառնա։