Բաղադրամասեր

- -

1,2 կգ տավարի միս (աղացած) ( կամ խոզի),

1 գլուխ սոխ,

3 պճեղ սխտոր,

300 գր խոզի միս

4-5 հատ լոլիկ

3 ճ/գդ պաքսիմատ,

կանաչի, աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խոզի միսը խորանարդաձև խոշոր կտրատել:

Աղացած մսի հետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել կտրատած կանաչին ու սոխը, սխտորը, պաքսիմատն ու մանր կտրատած լոլիկները:

Աղ ու պղպեղ ավելացնել և խառնել: Խճողակին գլանի տեսք տալ, փաթաթել նրբաթիթեղի կրկնակի շերտով և ծայրերը պտտելով ամրացնել:

Դնել ձևամանի մեջ, 35-40 րոպե եփել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Վերջին 5 րոպեում ջեռոցի ջերմաստիճանն առավելագույնս ուժեղացնել, նրբաթիթեղը հանել ու թողնել, որ ռուլետը վարդագույն դառնա: 10 րոպե թողնել, կտրատել ու մատուցել: