Բաղադրամասեր

թարմ վարունգ - 5 հատ

հավի խաշած միս - 200 գր

թարմ պղպեղ - 1 հատ

խաշած ձու - 2 հատ

սամիթ, մաղադանոս

մայոնեզ

աղ:

Պատրաստման եղանակը

Վարունգը լվանալ, գլխամասերը հեռացնել և բաժանել երկու մասի:

Վարունգի միջուկը հանել դանակի և գդալի օգնությամբ, թողնելով տակի բարակ շերտը:

Վարունգ միջուկը մանր կտրատել, ավելացնել մանրացված ձուն, հավի միսը, պղպեղը, կանաչեղենը, ապա՝ համել աղով, մայոնեզով, լավ խառնել և լցնել վարունգների մեջ: