Բաղադրամասեր

Հանքային ջուր-200 մլ,

Չոր խմորիչ-1 թեյի գդալ,

Կաթ-100 մլ,

Շաքարավազ-1 ճաշի գդալ,

Ձու-1 հատ,

Աղացած միս-200 գրամ,

Քնջութ-1 ճաշի գդալ,

Ալյուր-3 բաժակ,

Աղ-1 պտղունց,

Պատրաստման եղանակը

100 մլ հանքային ջուրը եռացնել և վրան լցնել շաքարավազ և խմորիչ: Ալյուրը լցնել ափսեի մեջ և մեջտեղի մասում փոս անել և այնտեղ լցնել աղ, ձվի սպիտակուց, տաք կաթ և հանքային ջրի զանգվածը, ապա մնացած 100 մլ հանքային ջուրը:

Պատրաստի խմորը փաթեթել ուտելքի համար նախատեսված տոպրակով և տաք տեղ վայրում թողնել 30 րոպե: Խմորը բաժանել ոչ մեծ գնդերի: Յուրաքանչյուր գունդ բացել և մեջտեղի մասում լցնել աղացած միսը և այն փակել ՝ կարերի ձևով: Ապա այն կրկին ծածակել ուտելիքի համար նախատեսված տոպրակով և թողնել հանգստանա 20 րոպե: Ձվի դեղնուցը 2 թեյի գդալ ձեթով խառնել և քսել կարկանդակների վրա, իսկ հետո քնջութ ցանել: Դնել 190-200°C ջեռոցի մեջ 20 րոպե: