Բաղադրամասեր

տավարի միս – 200 գ,

սունկ – 150 գ,

թթվասեր – 2-3 ճ. գդ,

նռան հատիկներ,

աղ, պղպեղ,

սամիթ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը խաշել, մի փոքր աղ անել: Խաշելիս ջրի մեջ մեկ-երկու հատիկ պղպեղ գցել, միսն ավելի համեղ կլինի:

Սունկը մաքրել, լավ լվանալ, մի փոքր ջրով եփել: Այնուհետև եփված սունկը քամել, բարակ շերտերով կտրատել, միսը նույնպես կտրատել: Թթվասերին աղ, պղպեղ անել, խառնել, լցնել մսի և սնկի վրա: Զանգվածը խառնել, ավելացնել նռան հատիկները և կտրատած սամիթը: Զարդարել նռան հատիկներով ու կանաչիով: