Բաղադրամասեր
ալյուր 500 գրամ,
կաթ 200 մլ,
բուսական յուղ 100 մլ,
ձու 1 հատ,
խմորիչ 5 գրամ,
աղ 2 թեյի գդալ,
շաքարավազ 2 թեյի գդալ,
սերուցքային կարագ 80 գրամ
Պատրաստման եղանակը
Տաք կաթի մեջ լցնել խմորիչները և շաքարավազը, թողնել 5 րոպե խմորվի: Այնուհետև ավելացնել մեկ բաժակ ալյուր, ձեթ և ձվի միայն սպիտակուցը (դեղնուցը Ձեզ հետո է պետք գալու), աղ, լավ խառնել:
Ստացված զանգվածը ծածկում ենք կտորով կամ սրբիչով, թողնում մոտ 1 ժամ, որպեսզի խմորի ծավալը կրկնակի մեծանա:
Երբ արդեն խմորը պատրաստ է լինում, դառնում է շատ փափուկ և թեթև: Ալյուրի մեջ թաթախելով՝ խմորը բաժանեք 8 մասի: Ամեն կտորը գնդում կամ ուղղակի կլորիկացնում եք և թողնում 15 րոպե՝ հանգստանա:
Այնուհետև հալեցնում եք սերուցքային կարագը և բացում 2 գունդ գրեթե նույն չափի: Դրանցից մեկը լավ պատում եք հալեցրած կարագով, դնում վրան երկրոդ շերտը և ծայրերը թեթևակի ծալում: Այսպես նաեւ մյուսները:
Հետո վերցնում եք կարագապատ շերտերից մեկը ու գրտնակում այնպես, որ հաստությունը չգերազանցի 3-5 մմ-ը, իսկ բացվածքը լավ մեծ լինի:
Բացված շերտը սկսում եք բաժանել 16 հատվածների կամ ձևավոր ատամներով դանակով կամ սովորական:
Մի հատվածի մեջ կարող եք փաթաթել քերված պանիր և ապխտած միս: Փաթաթում եք եռանկյունաձև կտորի լայն հատվածից դեպի նեղը:
Ջեռոցի տափակի մեջ փռում եք յուղաթերթ և շարում խմորից կրուասանները այնպես, որ բարձրանալու տեղ ունենան և մեկը մյուսին չկպչեն: Այն կրուասանների վրա, որոնք լցոնել եք պանրով և ապխտած մսով, ցանեք չորացած սամիթ, իսկ մյուսը (առանց միջուկինը) պատեք նախօրոք ձվի դեղնուցից և շաքարավազից պատրաստված քսուքով: Ջեռոցը տաքացրեք 200 աստիճանով, թավան դրեք մեջը և սպասեք 25-30 րոպե մինչև վարդագունելը:
Առանց միջուկի կրուասանները կարող եք ձևավորել հալած շոկոլադով: Դուք միանգամից կպատրաստեք թե աղանդեր, թե թեթև և նրբահամ ուտեստ: Համոզված եղեք Դուք զարմանալիորեն կգոհացնեք բոլորին, ովքեր կհամտեսեն կրուասանները: