Բաղադրամասեր

500 գ տավարի եփած, աղացած միս,

500 գ կարտոֆիլ,

200 գ պանիր,

350 գ լոլիկ,

150 գ սոխ,

50 գ կարագ,

ձեթ,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել և դնել, որ խաշվի: Լոլիկը կտրատել խորանարդիկներով, սոխը մանրացնել, տապակել ձեթով, ավելացնել լոլիկը և թողնել կրակին 3-5 րոպե: Այս ամենին ավելացնել տավարի աղացած միսը, աղ ու պղեղ և թողնել այնքան, մինչև կարմրի: Կարտոֆիլից խյուս պատրաստել, իսկ պանիրը քերիչով անցկացնել: Թավայի մեջ լցնել մսից պատրաստված խառնուրդը, այնուհետև կարտոֆիլը, իսկ վերջում պանիրը շաղ տալ վրան: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, 20-30 րոպե: