Բաղադրամասեր

կարտոֆիլ - 750 գր.

ալյուր - 150 գր.

ձու - 1 հատ

պանիր - 80 գր.

կաթնաշոռային պանիր - 100 գր.

Միջուկը ՝

միս եփած - 200 գր.

պանիր կաթնաշոռային - 100 գր.

պինդ պանիր - 80 գր.

ձու - 1 հատ

աղ ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը և միսն առանմձին եփել :

Կարտոֆիլը մաքրել և անցկացնել քերիչով, խառնել ալյուրի հետ, ավելացնել ձու,աղ:

Խմոր հունցել և դնել սառնարանը մոտ 20 րոպե։

Եփած միսը կտրատել, խառնել պանրի հետ, ու բլենդերով խփել մինչև ստացվի համասեռ զանգված :

Խմորից փոքր կտրորներ կտրել ու գնդիկ անել , տափակեցնել և մեջտեղը դնել միջուկից:

Ծայրերը միացնել և նորից գնդիկ պատրաստել :

Մեծ կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել,եփել մոտ 5 րոպե: