Բաղադրամասեր

500գ տավարի միս

1 սուրճի բաժակ մանր բլղուր

2 պճեղ սխտոր

1 ձու

1/2 դաստա խառը կանաչի (համեմ, սամիթ, մաղադանոս)

1 ճաշի գդալ կտրատած թարմը կամ չորացված ծիտրոն և ռեհան

1 լավաշի 1/4-ը

ըստ ճաշակի հայկական և աբխազական աջիկա

Պատրաստման եղանակը

Տավարի միսը լավ լվանալ, հեռացնել ճիլերը, կտրատել և աղալ սոխի․ սխտորի և կանաչեղենի հետ միասին, վերջում աղալ լավաշը

Բլղուրի վրա լցնել 1,5 բաժակ եռման ջուր, թողնել 5-7 րոպե, քամել, սառը ջրով ցայել, թողնել, որ լավ քամվի և ավելացնել աղացած մսին։

Ձուն լավ հարել, ավելացնել ըստ ճաշակի սև պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, մի պտղունց չաման, աղ։ Իսկ եթե ունեք աբխազական կամ հայկական աջիկա, ապա կարող եք ավելացնել մսին, փոխարինելով վերոնիշյան համեմունքներին

Ֆարշը լավ խառնել, խորհուրդ է տրվում մի քանի ժամով տեղադրել այն սառնարանում, նոր հետո պտրաստել։

Ֆարշը կարող եք պատրաստել երեկոյան, իսկ տապակել առավոտյան։

Բարի ախորժակ