Բաղադրամասեր
Ձվի դեղնուց - 2 հատ,
թթվասեր - 4 ճ/գդ,
սև քունջութ - ըստ ճաշակի,
Խմորի համար ՝
ջուր - 250 մլ ,
ալյուր - 450 գր,
կարագ - 250 գր,
աղ - 1 թ/գդ,
Միջուկի համար՝
տավարի կամ ոչխարի միս - 400 գր,
սոխ - 400 գր,
զիրա, սև պղպեղ, աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Ալյուրով, աղով ու ջրով պինդ խմոր ենք հունցում, 3 ժամ թողնում սենյակային ջերմաստիճանում: Ժամը մեկ խմորը հունցում ենք, որպեսզի ավելի առաձգական դառնա: Փոքր կաթսայի մեջ խառնում ենք կարագը:
Խմորը հավասար կիսում ենք և մի կտորը ալյուր ցանած սեղանի վրա շատ բարակ գրտնակում: Որքան խմորը բարակ լինի, այնքան սամսան ավելի շատ շերտեր կունենա (կարելի է նաև խմորը ձգել):
Խմորի երեսին բարակ շերտով կարագ ենք քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, որպեսզի մեջը օդ չմնա: Նույն կերպ վարվում ենք խմորի երկրորդ կեսի հետ: Ռուլետների վրա ալյուր ենք ցանում, դնում ափսեի վրա, թաղանթով ծածկում ու գիշերը պահում սառնարանում:
Պատրաստում ենք միջուկը: Միսն ու սոխը խորանարդաձև մանր կտրատում ենք, ավելացնում համեմունքները և աղ ցանում:
Ամեն մի ռուլետը 12 մասի ենք բաժանում: Կտորներն ուղղահայաց շարում ենք սեղանին, տափակացնում ու բլիթի տեսք տալիս: Կենտրոնից դեպի եզրեր խնամքով գրտնակում ենք՝ ջանալով չվնասել շերտերը: Բլիթի կենտրոնում դնում ենք միջուկն ու եռանկյունու տեսք տալիս: Ապագա Սամսան դնում ենք յուղաթղթի կամ սիլիկոնե գորգի վրա՝ կարը դեպի ներքև: Եռանկյունիների վրա դեղնուցի ու թթվասերի խառնուրդ ենք քսում և զարդարում քունջութով: Թխում ենք 30-40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: