Բաղադրամասեր

300գ սերուցքային կարագ,

½ բաժակ շաքարավազ,

4 բաժակ ցորենի ալյուր,

½ բաժակ թթվասեր,

1 բանկա խտացրած կաթ։

Պատրաստման եղանակը

200գ կարագը հալեցնել և խառնել շաքարավազի հետ։ Խառնուրդի վրա ավելացնել թթվասեր։ Լավ խառնել, ավելացնել սոդա և ալյուր։

Երբ խմորը պատրաստ լինի, անցկացնել այն մսաղացով և դնել նախապես թղթով պատած ջեռոցի թավայի վրա։

Դնել նախապես տաքացված ջեռոցում։ Թխել 200 աստիճանում, մինչև ոսկեգույն գույն ստանալը։

Քանի դեռ խմորը թխվում է, կարելի է պատրաստել կրեմը։ 100գ կարագը խառնել մեկ տարրա խտացրած կաթի հետ։

Երբ խմորը թխվի, հարկավոր է դնել այն մեծ ափսեյի մեջ և ձեռներով մանրացնել։ Ավելացնել կրեմը և ձեռներով խառնել։

Մաքուր ափսեյի վրա մաս-մաս դնել խմորը, ամուր ձեռքով սեխմել, տալ Մրջնաբույնի տեսք։