Բաղադրամասեր

20 գ չորացրած սնկին՝

25 գ գլուխ սոխ,

15 գ հալած յուղ կամ ձեթ,

3 գ ալյուր,

15 գ չամիչ,

15 գ սև կամ չորացրած սալոր,

աղը, մաղադանոսը ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սնկից արգանակ պատրաստել և քամել:

Խաշած սունկը մանր կտրատել, գցել արգանակի մեջ, ավելացնել սոխառած, բոված և արգանակով բաց արած ալյուր, լվացած չորացրած դեղին սալոր կամ սև սալոր, չամիչ, և թողնել որ ապուրը եռա:

Մատուցելիս ապուրի վրա մաղադանոս ցանել: