Բաղադրամասեր
3 հատ պատրաստի բիսկվիտից շերտեր,
5 հատ բանան,
5 հատ նարինջ,
5 հատ կիվի,
250 գ թթվասեր,
5 ճաշի գդալ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Թթվասերը խառնել շաքարավազի հետ, մինչև միատարր զանգված ստանալը։ Ստացված կրեմով լավ պատել շերտը։ Կտրատել մաքրած բանաները, և դնել շերտի վրա։ Նորից քսել կրեմ։ Վրան դնել երկրորդ շերտը և պատել կրեմով։
Վրան դնել մաքրված նարինջի կտորները և պատել կրեմով։
Վրան դնել վերջին շերտը, պատել կրեմով։ Վրան դնել կտրատած կիվիները։
Պահել որոշ ժամանակ, մատուցելուց առաջ վրան շաղ տալ շոկոլադ։