Բաղադրամասեր

խնձոր 2 հատ,

բանան 2 հատ,

մանդարին 3 հատ,

սալոր 3 հատ,

կիվի 3 հատ,

ընկույզ 50 գրամ,

ելակ 5 հատ (կարող եք նաև ելակ չօգտագործել),

գետնանուշ 30 գրամ

շաքարի փոշի,

յուգուրտ

Պատրաստման եղանակը

Բանանն ու կիվին մաքրել, խորանարդիկների բաժանել:

Սալորի կորիզները հանել ու խարանարդիկների բաժանել:

Մանդարիննները մաքրել, մասերի բաժանել:

Խնձորը մաքրել, հանել միջուկը ու խորանարդիկների բաժանել: Ելակը մեջտեղից կտրատել։

Այս ամենը խառնել: Վրան ավելացնել շաքարի փոշի։

Վերջում կարող եք վրան յոգուրտ ավելացնել, եթե ցանկանում եք։