Բաղադրամասեր
1 տուփ դոնդող
200 գ մոշ
100 գ սերուցք
150 գ շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Եռացրած-սառեցրած ջրով թրջել դոնդողը և թողնել ուռչի, այնուհետև դնել թույլ կրակին և անընդհատ խառնել:
Երբ պատրաստ լինի, վերցնել կրակից, ավելացնել շաքարի փոշին, լավ խառնել և լցնել մոշի վրա, որն արդեն լցված էր բաժակի մեջ:
Երեսին լցնել հարած սերուցքը, ձևավորել հատապտուղներով: