Բաղադրամասեր
խոզի տոտիկ - 4 հատ,
սխտոր - 3-4 գլուխ,
քացախ -1-2 գինու բաժակ,
դափնու տերև,
սև հատիկավոր պղպեղ,
աղ
Պատրաստման եղանակը
Խոզի տոտիկները լավ մաքրել, մի քանի օր պահել ջրի մեջ՝ հաճախակի այն փոխելով: Հետո լավ լվանալ, 10-15 րոպե եռացնել, ջուրը թափել, կրկին վրան տաք ջուր լցնել ու եփել այնքան, որ հնարավոր լինի ուտել (ոսկորը մսից չանջատվի):
Այնուհետև ջրից հանել, վրան աղ ցանել: Տաք ջրով պատրաստել աղաջուր (աղաջուրը պատրաստել այնպես, ինչպես փլավի համար), մեջը լցնել մի քանի հատ դափնու տերև, սև կամ հոտավետ պղպեղ (հատիկավոր), ջուրը սառեցնել, մեջը լցնել ծեծած սխտոր, տոտիկները դասավորել էմալապատ ամանի մեջ (կամ ապակյա տարայի), վրան լցնել պատրաստի աղաջուրն այնքան, մինչև տոտիկները ծածկվեն:
Վերջում ավելացնել քացախ և թողնել 8-10 օր տաք սենյակում: